211652_close_icon
views-count1192 դիտում article-date 20:30 11-03-2019

Փորձել է դեղատնից գողություն կատարել

Մարտի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի և ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները համատեղ ծառայության ընթացքում ժ.04.15-ին Կոմիտասի պողոտայի թիվ 53 հասցեի մոտից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արսեն Ն.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է լինգ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.10-ին, Արսեն Ն.-ն լինգով փորձել է բացել Կոմիտասի պողոտայի 55 հասցեում գործող դեղատան մուտքի դուռը և կատարել գողություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր