211652_close_icon
views-count1921 դիտում article-date 21:43 11-03-2019

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում

Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 10-ին, ժամը 22.40-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 40-ամյա Արմեն Ա.-ն, որը փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով։ Արմեն Ա.-ն մարտի 11-ին, ժամը 00.55-ին, տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր