211652_close_icon
views-count4284 դիտում article-date 16:05 11-03-2019

«Արսենալը» ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդից» և ցմահ կորակազրկի իր երկրպագուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալը» ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգից՝ ԱՊԼ-ի 30-րդ տուրի [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/10/1119411/]խաղում[/url] (2:0) տեղի ունեցած միջադեպի համար: Լոնդոնցիների երկրորդ գոլից հետո դաշտի տերերի երկրպագուն ներխուժել էր «Էմիրեյթսի» խաղադաշտ և մոտենալով իր թիմի խաղացողներին, հրել էր «ՄՅՈւ»-ի պաշտպանին: Ոստիկանությունը ձերբակալել է երկրպագուին: Ամենայն հավանականությամբ, նրան ցմահ կարգելեն հաճախել խաղերին: «Խստագույնս դատապարտում ենք այդ մարդու արարքը: Ցանկանում ենք ներողություն խնդրել Քրիս Սմոլինգից և «Մանչեսթեր Յունայթեդից»: Ուրախ ենք, որ նրան ձերբակալել են: Մենք սերտ համագործակցելու ենք ոստիկանության հետ: Այդ երկրպագուին այսուհետ կարգելվի հաճախել «Արսենալի» տնային և արտագնա հանդիպումները», նշված է «Արսենալի» հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր