Մարտի 7-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կոնգրեսում գործող House Democracy Partnership երկկուսակցական հանձնաժողովի նախագահ, Կոնգրեսական Դեյվիդ Փրայսին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության հաստատման գործընթացին վերաբերող հարցեր:Դեսպան Ներսեսյանը կոնգրեսականին ներկայացրեց նաև ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների ու կազմակերպությունների դրական արձագանքները:
Վարուժան Ներսեսյանը և Դեյվիդ Փրայսն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ կոնգրեսի դերակատարումը դրանց կյանքի կոչման գործում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Դեսպան Վարուժան Ներսեսյանը և կոնգրեսական Դեյվիդ Փրայսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր
2019.03.11 16:48


Twitter
Вконтакте
Одноклассники

Ամենադիտվածներ



