211652_close_icon
views-count2004 դիտում article-date 16:13 11-03-2019

ԼՂ հարցի կարգավորման շուրջ արտաքին գործընթացները մտահոգիչ են, որքան էլ գործող իշխանությունները չխոստովանեն դա. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանք մտահոգիչ է որակել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացները խիստ մտահոգիչ են, որքան էլ գործող իշխանությունները փորձեն չտեսնելու տալ կամ չխոստովանել սա: Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը հաջորդող Հայաստանի ԱԳՆ արագ արձագանքի բովանդակությունը վկայում է, որ գոնե արտաքին գերատեսչությունում կա խնդրի լրջության իրական ընկալումը: Հայաստանի ԱԳ-ն վերջապես Արցախին վերաբերող իր պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Բնական է, որ առավել կոշտ էր Արցախի իշխանությունների արձագանքը: Անկախ ներքաղաքական զարգացումներից, Արցախի հարցը ազգային անվտանգության և արժանապատվության խնդիր է, որն ի զորու է գեներացնել ինչպես իշխանափոխության (օրինակ՝ 1997-98 թթ), այնպես էլ ազգային կոնսոլիդացիայի գործընթացներ (1992-1994 թթ և Ապրիլյան պատերազմ): Որ ճանապարհով կընթանան պրոցեսները, հիմնականում կախված է Նիկոլ Փաշինյանից: Ի՞նչը կհաղթի իր մեջ՝ պետական մտածողության տարրը, թե՞ քաղաքական հաշվեհարդարի չհագեցող քաղցը, ցույց կտա ժամանակը»:

Նմանատիպ նյութեր