211652_close_icon
views-count990 դիտում article-date 15:08 11-03-2019

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում կայացավ հանդիպում հայ հոգևորականների հետ

Մարտի 8-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու՝ Եվրոպայում ծառայող հայրապետական պատվիրակների, առաջնորդների և առաջնորդական տեղապահների հետ, որոնք Բուլղարիայում են գտնվում ՀԱԵ Եվրոպական թեմերի առաջին ժողովին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին, դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց ժողովի անցկացման գաղափարը՝ կարևորելով հայապահպանմանն ուղղված Եվրոպայում ՀՀ դեսպանությունների և ՀԱԵ թեմերի միջև սերտ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը: Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ներկայացրեց ժողովի հիմնական նպատակներն ու քննարկվելիք շրջանակը: Նա կարևորեց Եվրոպական թեմերի միջև համագործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով հայ եկեղեցու առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: Այս համատեքստում նա կարևորեց Եվրոպայի թեմերի առաջնորդների և եվրոպական երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանների համատեղ հավաքի կազմակերպման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուլղարահայ համայնքին առնչվող հարցեր, կապված, մասնավորապես, հայապահպանման, Հայաստանի հետ կապերի ամրապնդման և այլ խնդիրների հետ:

Նմանատիպ նյութեր