211652_close_icon
views-count8094 դիտում article-date 14:42 11-03-2019

Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախ. նրանց դիմավորել է Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Արցախ է ժամանել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 12-ին, Արցախ Հանրապետությունում կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին պետք է մասնակցի նաև ՀՀ վարչապետը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր