211652_close_icon
views-count29316 դիտում article-date 14:15 11-03-2019

43-ամյա վարորդը Վայոց Ձորի մարզում Գազ 31150-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ Դարբ գետի ափին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Կարեն Պողոսյանը իր վարած Գազ 31150 մակնիշի 19 ՕԼ 317 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151 կմ հատվածում դեպի Մեղրի ընթանալիս ձախ շրջադարձ կատարելիս դոուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ Դարբ գետի ափին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր