211652_close_icon
views-count12734 դիտում article-date 22:55 10-03-2019

30 տարի շարունակ նախընտրում ենք տնտեսական աճի փոխարեն ավելացնել պետական ծախսերը

Բաղդասար Մարալյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/baghdasarmaralyan]էջում[/url] գրել է. «Հետագա տասնամյակների համար` Հայաստանի Հանրապետության տնտեսությունը թռիչքներ ստանալու համար «հարկավոր է բազմապատկել (տասնապատկել) արտադրական կարողությունները։ Ավաղ, 30 տարի շարունակ նախընտրում ենք տնտեսական աճի փոխարեն ավելացնել պետական ծախսերը, 30 տարի շարունակ ձգտում չի եղել վերացնել զանգվածային գործազրկությունը, ինչի արդյունքում ճահճային տնտեսության է վերածվել այն, որում էականորեն ավելացել է Երկրի տնտ. պարտքը` հասնելով 7 միլիարդ դոլլարի։ Մի խոսքով, կառուցել ենք առավելապես պալիատիվ և ոչ թե պրոդուկտիվ ծախսերի մոդել։ Մենք առավել քան երբևէ ներդրումների կարիք ունենք դպրոցում, առողջապահության և էներգետիկայի ոլորտներում։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ պետական մասնակցությունը կարող է առավելագույն արդյունք տալ, և որտեղ ոչ ոք ոչինչ չի կարող անել առանց պետության»։

Նմանատիպ նյութեր