211652_close_icon
views-count3788 դիտում article-date 19:54 10-03-2019

Անգլիայի առաջնություն. «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ». մեկնարկային կազմերը

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Այն բանից հետո, երբ այս տուրում երրորդ տեղում ընթացող «Տոտենհեմը» սենսացիոն պարտություն կրեց «Սաութհեմփթոնից»՝ 1:2, «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը մրցաշարային առումով բացառիկ նշանակություն ստացավ: Ըստ էության, սա հանդիպում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: «Տոտենեմը» 30 խաղից հետո ունի 61 միավոր և 3-րդ տեղը, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 59 միավոր և 29 խաղ, «Արսենալը»՝ 58 միավոր և 29 խաղ: Ահա այսպիսի խճճված իրավիճակ է և դեռ պետք է հաշվի առնել «Չելսիին», որը 28 խաղից հետո 56 միավոր ունի: Թիմերի մեկնարկային կազմերը. [b]«Արսենալ».[/b] Լենո, Մեյտլենդ-Նայլս, Սոկրատիս, Կոսելնի, Մոնրեալ, Կոլաշինաց, Ջակա, Ռեմզի, Օզիլ, Օբամեյանգ, Լյակազետ: [b]«Մանչեսթեր Յունայթեդ». [/b]Դե Խեա, Յանգ, Լինդելյոֆ, Սմոլինգ, Շոու, Մատիչ, Ֆրեդ, Պոգբա, Դալոտ, Լուկակու, Ռեշֆորդ: Հայաստանի հավաքականի և «Արսենալի» Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը հայտավորված չէ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Նմանատիպ նյութեր