211652_close_icon
views-count2347 դիտում article-date 22:34 10-03-2019

Վերջին օրերին Աֆղանստանում ոչնչացրել են ավելի քան 60 թալիբ գրոհային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աֆղանստանում ուժայինները վերջին օրերին ոչնչացրել են «Թալիբան» շարժման ավելի քան 60 գրոհային: Կառավարական զորքերին հաջողվել են վնասվածք հացնել թալիբների հրամանատարներից մեկին և մի շարք զինատեսակներ վերցնել: Հատուկ գործողություններն իրականացվել են Աֆղանստանի 5 նահանգներում: Մասնավորապես, Ուրուզգանում աֆղանական բանակի զինվորներին օդուժի աջակցությամբ վնասազերծել են 12 գրոհային, ինչպես նաև ոչնչացրել են ռադիոբարձունք և մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք: Լոգարի նահանգի Բարաքի-Բարաք և Չարխ շրջաններում ուժայիներին հաջողվել է ոչնչացնել Թալիբանի 29 գրոհային և վնասազերծել ինքնաշեն պայթուցիկ սարք: Աֆղանական հատուկ ջոկատայինները նաև մի շարք գործողություններ են իրականացրել Վարդակ, Գիլմենդ և Պակտիկա նահանգներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր