211652_close_icon
views-count2499 դիտում article-date 18:50 10-03-2019

Կկայանա «Ես կարող եմ» սոցիալական գովազդի պրեմիերան, որը նկարահանվել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ

Մարտի 21-ը` Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է: Այս առիթով Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում մարտի 21-ին ժամը 19:00-ին կիրականացնի բարեգործական միջոցառում: Կկայանա «Ես կարող եմ» սոցիալական գովազդի պրեմիերան, որը նկարահանվել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Առաջին անգամ կհնչի արև երեխաների համար գրված «Արևի աշխարհ» երգը, կհայտարարվի Դաունի համախտանիշով մարդկանց և նրանց հարազատների համար նախատեսված http://downchildren.am վեբ կայքի բացման մասին: Գեղեցիկ կատարումներով հանդես կգան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը, խմբավար Կարինե Եզեկյանի գլխավորությամբ և «Մխիթարյան քույրեր և ընկերներ» էթնո երաժշտախումբը: Համերգի հասույթը կտրամադրվի օրեր առաջ իր մայրիկին կորցրած Հատուկ Օլիմպիադայի աշխարհի խաղերի լողի երկակի չեմպիոն Դաունի համախտանիշ ունեցող Տիգրան Գևորգյանին: Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ ներկա լինելու այս գեղեցիկ միջոցառմանը: Տոմսերը կարող եք վերցնել Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանից: Տոմսի արժեքը 2000 դրամ է:

Նմանատիպ նյութեր