211652_close_icon
views-count5589 դիտում article-date 13:10 10-03-2019

Եթովպիայում Boeing 737 օդանավ է կործանվել. կան զոհեր

Աֆրիկյան Եթովպիայում Boeing-737 ուղևորատար օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Ethiopian Airlines ավիաուղիներին պատկանող օդանավում այդ պահին գտնվել է 157 ուղևոր և, ըստ երկրի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիի խոսքերի՝ կան զոհեր: Ինչպես նշել է ավիաընկերթյան ներկայացուցիչը, ողբերգական ավիավթարը տեղի է ունեցել Դեբեր Զեյթ քաղաքից ոչ հեռու: Ավիաընկերության Facebook-յան էջում հայտնել են, որ ողջ մնացածներ չկան: Նշվում է նաև, որ օդանավում գտնվել են 33 երկրների քաղաքացիներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր