211652_close_icon
views-count2828 դիտում article-date 11:21 10-03-2019

Կոլումբիայում օդանավ է կործանվել. կա 12 զոհ

Կոլումբիայում Douglas DC-3 ուղևորատար օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է BLU ռադիոկայանը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Laser ավիաուղիներին պատկանող օդանավը ընկնելուց հետո 4 մասի է բաժանվել և այրվել: Ինչպես նշում է աղբյուրը, ըստ նախնական տեղեկությունների, օդանավում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ինչից հետո որոշում է կայացվել արտակարգ վայրէջք կատարել Սան Մարտինիի օդանավակայանում, սակայն անձնակազմը չի հասցրել իրականացնել որոշումը: Ավիավթարի հետևանքով օդանավում գտնվող բոլոր 12 ուղևորները զոհվել են: Պարզվում են դեպքի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր