211652_close_icon
views-count10790 դիտում article-date 23:54 09-03-2019

Ճապոնիայում զբոսանավը բախվել է կետին. ավելի քան 80 տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնական ծովում արագընթաց զբոսանավը բախվել է խոշոր կետի, որի արդյունքում 87 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Միջադեպը տեղի է ունեցել այսօր, երբ զբոսանավը ուղևորվելիս է եղել Սադո կզղի: Արդեն նավահանգստին մոտենալիս զբոսանավը մեծ արագությամբմ բախվել է շարժվող արգելքի: Արդյունքում նավի վրա գտնվող ուղևորների մեծ մասը վնասվածքներ են ստացել: Նավում եղել է 121 ուղևոր և անձակազմի 4 անդամ: Տուժածների հինգի վիճակը գնահատվում է ծանր: 13-ը տարբեր կարգի կոտրվածքներ են ստացել: Զբոսանավը նույնպես վնասվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր