211652_close_icon
views-count2496 դիտում article-date 20:57 09-03-2019

Եվրամիությունը վիզային ռեժիմ կմտցնի ամերիկացիների համար

Եվրամիությունը որոշում է կայացրել վիզային ռեժիմ մտցնել ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Պաշտոնապես նման որոշումը պայմանավորվածէ Եվրոպայի երկրներում անվտանգության միջոցների ուժեղացմամբ: 2021 թվականից ամերիկյան զբոսաշրջիկների համար գործելու է Եվրոպա մուտք գործելու Ավտորիզացիայի համակարգը (ETIAS), որը կանոնակարգում է Շենգենյան գոտու սահմանների անցումը: Նման վիզա ստացած ամերիկացիները կարող են դրանից օգտվել երեք տարվա ընթացքում: Ընդ որում, այն չի նախատեսում այցելությունների սահմանափակում: Ներկայումս ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են առանց վիզայի Եվրոպա ժամանել 90 օրով:

Նմանատիպ նյութեր