211652_close_icon
views-count2487 դիտում article-date 20:01 09-03-2019

Պեպ Գվարդիոլա. «Ման Սիթին» դեռ շատ հեռու է «Բարսելոնայից», «Ռեալից ու «Բավարիայից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ ակումբը Եվրոպայի առաջատար թիմերի մակարդակին դեռ չի հասել: «Վերջին տասնամյակում «Ման Սիթին» առավել զարգացող թիմերից մեկն է: Դա վերաբերում է ոչ միայն իմ ժամանակաշրջանին: Եթե «Սիթիին» համեմատենք «Բարսելոնայի» հետ, ապա մենք զգալիորեն զիջում ենք պատմության և ժառանգության առումով: Սակայն մենք գնալով ուժեղանում ենք, փոքր քայլերով առաջ ենք գնում: Երկու անգամ անընդմեջ նվաճեցինք Լիգայի գավաթը, վաստակեցինք 100 միավոր, պայքարում ենք բոլոր տիտղոսների համար: «Բարսելոնան», «Ռեալը» և «Բավարիան» անհավանական պատմություն և նվաճումներ ունեն: Մենք դեռ այնտեղ չենք: Մենք զգում ենք, որ դեռ շատ հեռու ենք այդ թիմերից: Տեսնենք, արդյո՞ք կհիշեն մեզ: Պետք է հնարավորինս շատ տիտղոսներ նվաճենք հետագա տարիներին: Բայց ակումբները դեռևս մեզանից առաջ են», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր