211652_close_icon
views-count27901 դիտում article-date 14:27 09-03-2019

Առողջապահության նախկին փոխնախարարը 5 մլն դրամ գրավով դատարանից ազատ արձակվեց. հավաքվածներն ասում էին. «Կանանց տոնի առթիվ դատավորն ու նախկին փոխնախարարն իրար նվեր արեցին»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 8-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովիկ Ավագյանը 5 մլն դրամ գրավով դատարանից ազատ է արձակել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի կողմից քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի որոշմամբ ձերբակալված ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հրաչ Ղազարյանն ու ՀԿԳ ավագ քննիչ Վ. Մարգայանը միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վ. Պողոսյանի նկատմամբ։ Դատարանի նախագահը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննչական բաժնի միջնորդությունը, սակայն բավարարել է առողջապահության նախկին փոխնախարարի փաստաբանի միջնորդությունը և 5 մլն դրամ գրավով ազատ է արձակել դատարանից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ չի բացառվոմ, որ դատարանի կայացրած որոշումը բողոքարկվի։ Դատարանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դե, եկ, վարդապետ, ու մի խենթացի...հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել, արդարությունը վերականգնվել է։ Ի՞նչ արդարության մասին է խոսքը, ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքներ են կատարել. բացահայտել են լուրջ հանցագործություն, ու մեղավորը պետք է օրենքի առաջ պատասխանատվության ենթարկվի, ինչը դաս կլինի մյուսներին, բայց արի ու տես, որ կանանց տոնի առթիվ դատավորը նախկին առողջապահության փոխնախարարի հետ «պասերով նվեր են անում իրար»»։ Թե ինչ նկատի ունեին պասերով նվեր անել՝ ասելով՝ մարդիկ ծիծաղում էին՝ նշելով Աստվածաշնչյան դրվագը՝ «ով աչք ունի, տեսնում է, ով ականջ ունի, լսում է»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/07/1119181/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 7-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևանի բնակիչ՝ 52-ամյա Վահան Պողոսյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Պողոսյանը առողջապահության նախկին փոխնախարար է։ Քննչական խմբում ներգրավված են նաև Աբովյանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր