211652_close_icon
views-count1569 դիտում article-date 12:15 09-03-2019

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հետ է վերցրել դատական հայցն ընդդեմ փաստաբան Երվանդ Վարոսյանի

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հետ է վերցրել իր դատական հայցն ընդդեմ փաստաբան Երվանդ Վարոսյանի։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հաշվի առնելով իմ և փաստաբան Երվանդ Վարոսյանի միջև առկա դատական վեճերի հանդեպ որոշակի հանրային և մասնագիտական շրջանակների ուշադրությունը, հայտնում եմ հետևյալը. 1) Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության արմատավորման նպատակով հարկ է միավորել բոլորիս ջանքերը։ Իրավական բարդ տեսական և գործնական բնույթի հարցերի լուծումը պահանջում է շահագրգիռ քննարկումներ, բացմտություն ու բոլոր առկա կարծիքները բազմակողմանի դիտարկելու և հաշվի առնելու անհրաժեշտություն: 2) Վեճերի լուծման այնպիսի միջոցները ինչպիսիք են հաշտարարությունը և կառուցողական բանակցություններն առավել հարմար են անկեղծ և անմիջական մթնոլորտում ամենակնճռոտ խնդիրների քննարկման համար։ 3) Ինչ վերաբերում է իմ կողմից նախկինում արտահայտած սուր գնահատականներին, ապա ցավում եմ, եթե դրանք գնահատվել են իբրև վիրավորական: Իմ կողմից թիրախավորվել է իրավական խնդիրը և ոչ թե անձը։ 4) Պատրաստ եմ գործընկերային մթնոլորտում քննարկել հանրային ծառայության ոլորտին առնչվող ցանկացած իրավական հարց թե՛ Երվանդ Վարոսյանի և թե՛ մասնագիտական շրջանակների այլ ներկայացուցիչների հետ։ 5) Վերոհիշյալի հաշվառմամբ, որոշում եմ կայացրել միակողմանիորեն հրաժարվել հայցից»,-գրել է ԲԴԽ անդամը։

Նմանատիպ նյութեր