211652_close_icon
views-count4932 դիտում article-date 00:06 09-03-2019

Խախտելով օրենքները Կինոյում . Մաննե

Մարտի 13-ին, 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում կցուցադրվի երիտասարդ կինոռեժիսոր Մաննե-ի երկու վավերագրական - էքսպերիմենտալ Ֆիլմերը : Ցուցադրությունից հետո սպասվում է քննարկում : Առավել ցանկալի է ուսանողների ներգրավվածությունը, քանի որ ուսանողական ֆիլմեր են, մեկը կուրսային աշխատանք է, մյուսը՝ դիպլոմային: Երկուսն էլ նկարահանվել են առանց բյուտջեի և ներկայանում են միջազգային էկրաններից : Այն ժանրը, որը պատկանում է ռեժիսորին առանձնանում է դասական կինոյի օրենքներից : Այստեղ ռեժիսորը ունի բոլորովին այլ խնդիրներ : Մոնտաժային, ինպրեսսիոնիստական կինոերկերը պատմություններ չեն պահանջում : Սա առավել բարդ է կառուցել : Կինոյի այս տեսակի լեզուն իր առաջ խնդիր է դնում փոխանցել տպավորությունների հոսք, էմոցիաների հոսք, որոնք բացառապես կադրերի օգնությամբ պետք է կառուցվեն : Խոսքը նման ֆիլմերում այդքան մեծ դեր չի խաղում : Մոնտաժը դառնում է այս տեսակ կինոյի մտածելակերպը: Հեղինակը մոնտաժի շնորհիվ ներխուժում է կինո և տեղ հասցնում իր ասելիքը : ՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմը Երևան քաղաքի դիմանակարն է, որը նաև փիլիսոփայական բնույթ ունի : Մաննեն մտորում է ժամանակի, մարդկության , կյանքի, հիշողության և ներկայի, սոցիալական խնդիրների և ռիթմի մասին : Մոնտաժը տվյալ պարագայում օգնում է հասկանալ այդ ամենը: Հեղինակը իր ֆիլմերի վրա ձեռք բերված փորձը միտում ունի դարձնել իր մագիստրոսական թեզի հիմքը ՛՛ Ռեֆրեն Դիստանցիայի՛՛ մեջ անվանումով : Կինոսերների և կինոյով զբաղվող մարդիկ կարող են այդ գիտական աշխատության միջոցով հասկանալ իմպրեսսիոնիստական ֆիլմերի էությունը : Հայաստանում այժմ այս ժանրը կարելի է ասել տարածում չունի, չնայած այն մեծ հակադրությանը, որ այս ժանրի մեծ ներկայացուցիչը՝ Արտավազդ Փելեշյանը մեր հայրենակիցն է : - Ես շատ եմ ուրախանում, երբ իմ ֆիլմերում դիտողը զգում է Փելեշյանի ազդեցությունը. Չէ որ ամեն արվեստի ստեղծագործություն ծնվում է հիացմունքի զգացումից: Ինձ մոտ առաջին հիացմունքը Փելեշյանի կինեմատոգրաֆն է ,- նշում է հեղինակը : ՛՛Ճայը՛՛ ֆիլմը առավել շատ է հարուստ էքսպերիմենտներով : Բացի այդ նրանում գլոբալ թեմաներ են արծածվում : Այստեղ իմպրեսսիաները վերաբերում են երկիր մոլորակին, տիեզերքին, մարդկությանը , թռիչքներին : ՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմը ցուցադրվել է 20 երկրում, ստացել 11 մրցանակ, այդ թվում՝ ՀՀ Նախագահի մրցանակ: Ֆիլմին անդրադարձել են լեգենդար ամսագրեր : Հեղինակը Մարտի 13-ին ներկա կգտնվի ցուցադրությանը և կկիսվի հանդիսատեսին հուզող հարցերի պատասխաններով:

Նմանատիպ նյութեր