211652_close_icon
views-count2774 դիտում article-date 19:50 08-03-2019

Բրազիլացի գեղասահորդը Ունիվերսիադայում ելույթ է ունեցել առանց գոնե մեկ թռիչքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլացի գեղասահորդ Լաերտե Ռուան դե Օլիվեյրա դե Լիմա, որը Կրասնոյարսկում ընթացող Ունիվերսիադայում կատարել է կարճ ծրագիրը, տեխնիկայի համար ստացել է հակառեկորդային միավոր՝ 1,71: Բոլոր դեպքերում, գեղասահքի համար էկզոտիկ երկրի ներկայացուցիչը շատ գոհ է մնացել իր ելույթից: Կարճ ծրագրի պարտադիր տարրերից բրազիլացին մի հնարով կես-պտույտ ակսել է փորձել կատարել և միապտույտ սալխով: Սակայն կատարման չափազանց ցածր մակարդակի պատճառով դրանք չեն հաշվվել: Ավելին, դե Լիման դրանց համար բացասական գործակիցներ է ստացել: Գեղասահքի միջազգային կանոնների համաձայն, կարճ ծրագրում տղամարդիկ պարտավոր են կատարել նվազագույնը եռակի պտույտով թռիչքներ: Դե Լիմայի գնահատականը կազմել է 10,70 միավոր: Նա գեղասահքով զբաղվում է 1,5 տարի, իսկ մրցաշարում զբաղեցրել է վերջին տեղը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր