211652_close_icon
views-count9152 դիտում article-date 19:16 08-03-2019

«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի». Արման Թաթոյանը մարտի 8-ն անցկացրել է Նորքի տուն-ինտերնատում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը, այցելել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, շնորհավորել ու ծաղիկներ նվիրել այնտեղ բնակվող կանանց, ինչպես նաև աշխատակիցներին՝ մաղթելով քաջ առողջություն: «Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»,- կին խնամյալների հետ զրույցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը: Պաշտպանի խոսքով՝ տարեցների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է և իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ դրանց արդյունավետ իրացման համար: Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր աշխատանքով նպաստել կանանց նկատմամբ կարծրատիպերի հաղթահարմանը, որոշումների կայացման հարցում նրանց մասնակցության ապահովմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը: Որքան մեծ է կանանց դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր