211652_close_icon
views-count2549 դիտում article-date 16:29 08-03-2019

Ովքե՞ր են օտարերկրյա գործակալ ՀՀ քաղաքացիները. aravot.am

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունը Արցախի հարցում թափանցիկ է գործում։ «Ես զերծ կմնամ անուններ հնչեցնել, բայց մենք տեսնում ենք որոշակի գործելաոճ, հայտարարություններ, որոնք մեր ազգային անվտանգության մասով խնդրահարույց են: Հատկապես` Արցախի հարցի կարգավորման տրամաբանությանը վերաբերվող: Կան հայտարարություններ, որոնք իրապես վտանգավոր են»,- «[url=https://www.aravot.am/2019/03/08/1026874/?fbclid=IwAR2Xs1poFKw1-jppJUQbLxzl-teU_kbH8JMbz2R2Ge5Rru9OgL2HmEr2AVY]Առավոտի[/url]» հետ զրույցում այսպես պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը հարցին`թե ո՞ւմ կամ ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ Սպահանում, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «պետք է թույլ չտանք, որ ՀՀ-ում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ»: Հակոբ Սիմիդյանն, օրինակ, վտանգավոր հայտարարություն է համարում «հող հանձնելու թեման», որը կրկին ակտիվ շրջանառվում է. «Որի հիմնավորումը չի տրվում: Այսինքն, չկա իշխանությունների կողմից մի քայլ, որ Արցախի մասով բանակցություններն ընթանում են այնպիսի տրամաբանությամբ կամ ընթանում են առհասարակ, որտեղ վտանգներ կան»: Մեր զրուցակիցը, սակայն, չի պնդում, որ Նիկոլ Փաշինյանը հենց սա է նկատի ունեցել`այդ հայտարարությունն անելիս: Սա իր ենթադրություն- մոտեցումն է: Նկատեցինք`«հող հանձնելու» թեման օրակարգ բերեցին եւ ակտիվ շրջանառության մեջ դրեցին նախկին իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները եւ ՀՀԿ-ի հետ համագործակցող գործիչները, «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները, հասարակական որոշակի շրջանակներ եւ հետաքրքրվեցինք` իր գնահատմամբ, նրանք օտարերկրյա գործակալնե՞ր են: «Ես որեւէ մեկին նման մեղադրանք չեմ առաջադրի, ինձ նման բան թույլ չեմ տա: Ես ասում եմ, որ անհանգստացնող հայտարարություններ ժամանակ առ ժամանակ լինում են, որոնք խնդիր են առաջացնում`հենց որպես հայտարարություն: Տարօրինակ է, որ Հայաստանում Արցախի հարցի նման նուրբ հարցի մասին հնչում են հայտարարություններ, որոնք զրոյական հիմք ունեն: Չկա որեւէ առիթ, որեւէ գործընթաց, որեւէ հայտարարություն, որը կենթադրի հող հանձնելու տրամաբանություն: Այս իմաստով է, որ ես վտանգավոր եմ համարում այդ հայտարարությունները»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Ամբողջությամբ կարդացեք սկզբանղբյուր [url=https://www.aravot.am/2019/03/08/1026874/?fbclid=IwAR2Xs1poFKw1-jppJUQbLxzl-teU_kbH8JMbz2R2Ge5Rru9OgL2HmEr2AVY]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր