211652_close_icon
views-count1027 դիտում article-date 14:22 08-03-2019

Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը կժամանի Հայաստան

Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, ով վերջերս Փարիզում կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ ընդհանուր ժողովում ընտրվել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նախագահ և հայտնի է իր բարեգործական ձեռնարկներով, մարտի 9-ին կժամանի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա ֆինանսավորմամբ կառուցվել եւ վերանորոգվել են հոգևոր, կրթական ու մշակութային օջախներ, այդ թվում՝ դպրոցներ և եկեղեցիներ: Նրա հովանավորած ծրագրերով բազմաթիվ երիտասարդներ կրթություն են ստացել եւ վերապատրաստվել Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի համալսարաններում: «Վաչե և Թամարա Մանուկյան» ֆոնդի նվիրատվությամբ իրականացվում են մշակութային, կրթական եւ առողջապահական բազմաթիվ նախագծեր: Վաչե Մանուկյանի աջակցությամբ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրում բացվել «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը:

Նմանատիպ նյութեր