211652_close_icon
views-count1017 դիտում article-date 14:11 08-03-2019

Հնդկաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում

Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել: Ինչպես տեղեկացանք Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից, Հայաստանում Հնդկաստանի դեսպան է նշանակվել Շրի Կիշան Դան Դեվալը, ով մինչ այդ կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր դեսպանը շուտով կանցնի պարտականությունների կատարմանը:

Նմանատիպ նյութեր