211652_close_icon
views-count1057 դիտում article-date 13:36 08-03-2019

Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հետ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կառույցների հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության առկա վիճակին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր