211652_close_icon
views-count74432 դիտում article-date 13:13 08-03-2019

Փրկարարների հերթական անակնկալը. Մարտի 8-ի առթիվ ճոպանների միջոցով տանիքից իջնելով՝ նրանք Նորքի տուն-ինտերնատի կին բնակիչներին վարդեր նվիրեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային տոնի առթիվ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի խումբ փրկարարներ անակնկալ արեցին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող տուն-ինտերնատում բնակվող կանանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ ՓԾ փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ փրկարարները՝ կենտրոնի Հայկ Նաղդալյանի և փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ տանիքից հատուկ ճոպանների միջոցով պատուհաններից տատիկներին ու կանանց էին նվիրում վարդեր։ Գաղափարը հղացել է փրկարարների մոտ և, ասես, ավանդույթ լինի։ Նման միջոցառում էլ այս տարի նույն փրկարարները կատարեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Ձմեռ պապու կերպարանքով հատուկ ճոպանների միջոցով հիվանդանոցում բուժվող երեխաներին հանձնեցին ամանորյա նվերներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարների այսօրվա անակնկալին ականատես եղավ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով նույնպես այցելել էր նշված կենտրոն և իր շնորհավորանքներն էր բերել կանանց։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում կենտրոնում գտնվող տատիկներն ասում էին. «Ա՛յ մարդ, կես մարդ էղանք, լուսամուտը ծեծեցին, ասինք՝ էս ի՞նչ ա եղել։ Սրտներս կանգնած մոտեցանք պատուհանին ու ականատես էղանք մի իսկական պատկերի։ Շատ շոյված ենք, որ փրկարարները տոնի առթիվ մեզ նման անակնկալ մատուցեցին»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 253+
253+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր