«Իրավունք» թերթը գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ինչ-ին գործերով օրերս եկել էր խորհրդարան:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, որ հայաստանյան նոր իշխանությունները փորձում են մի հարմար պաշտոնի տեղավորել Իոաննիսյանին, ինչպես օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ որպես նախագահ:Սակայն արի ու տես, որ Դ. Իոաննիսյանը շարունակում է ժամանակ առ ժամանակ սկանդալների կիզակետում հայտնվել՝ մեկի հետ վիճելով, մյուսին «հաթաթա» տալով:
«Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ԱԺ միջանցքներում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները «դասեր էին տալիս» Դ. Իոաննիսյանին, թե սոցցանցերում պետք է մի քիչ զուսպ լինել, ամեն գրառման էլ չարձագանքել:
Թե որքանով վերջինս սերտեց իշխանության «թքած ունենալու նուրբ արվեստը», ցույց կտա ժամանակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«Իմ քայլի» պատգամավորները սոցցանցերում զուսպ լինելու դասեր են տվել Իոաննիսյանին. «Իրավունք»
2019.03.08 10:34


Twitter
Вконтакте
Одноклассники
