211652_close_icon
views-count1147 դիտում article-date 10:25 08-03-2019

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գավառի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր