211652_close_icon
views-count4720 դիտում article-date 10:14 08-03-2019

Եթե հանկարծ գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կա. Արմեն Աշոտյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նաև ԵՄ պաշտոնյաները՝ հանձինս Յոհաննես Հանի և Ֆրեդերիկա Մոգերինիի, չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: «Երբ ասել են` առանց նախապայմանների կարգավորման մասին, նկատի են ունեցել Հայաստան-Ադրբեջան ձևաչափը` առանց Արցախի ներգրավման»,- նշել է նա: Միաժամանակ Աշոտյանն ասել է, թե առաջիկայում Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման ժամանակ կփորձի Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու խոստումը կատարել: «Մյուս կողմից էլ նա պետք է տպավորություն չստեղծի, որ Հայաստանի պատճառով բանակցությունների գործընթացը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում տորպեդավորվում է կամ պարալիզացվում է: Եթե հանկարծ գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կա, որ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները կարող են արդարացված համարվել միջազգային հանրության մի հատվածի մոտ, որը բանակցությունների վիժեցումը կփորձի բարդել Հայաստանի վրա»,- ասել է ՀՀԿ-ականը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր