29126 դիտում
21:43 07-03-2019
Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 07-ով վրաերթի են ենթարկել 58–ամյա հետիոտնին, ով տեղում մահացել է. իրավապահները ունեն կասկածներ, որ վարորդը այլ մարդ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 97 տան դիմաց վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Մաթևոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստաի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Իսրայելյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռ. Ներսիսյանի, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանի, ճամապարհային ոստիկանության և քննչական խմբի հետ համագործակցելով, պարզել են, որ վրաերթը կատարվել է ВАЗ 21 07 մակնիշի 35 GՍ 165 համարանիշի ավտոմեքենայով:
Մինչ ոստիկաններն ու քննիչները կմեկնեին նշված ավտոմեքենայի հետևից, ոստիկանություն է ներկայացել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Վրեժ Վարդանյանը և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, իսկ դեպքի վայրից հեռացել է, քանի որ վախեցել է, որ վրաերթի ենթարկվածի հարազատները հնարավոր է՝ վրեժխնդիր լինեն իր նկատմամբ:
Ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ Վ. Վարդանյանի փոխարեն մեկ ուրիշն է եղել վարորդը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արտակ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+