211652_close_icon
views-count30200 դիտում article-date 21:04 07-03-2019

Երևանում Mercedes-ի վարորդը Մյասնիկյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 AG 821 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա» խանութի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Դեպքի վայր են ժամանելԵրևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Բախման հետևանքով էլկետրասյան վրայից արտաքին լուսավորման լամպը պոկվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկրաները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր