211652_close_icon
views-count2942 դիտում article-date 20:30 07-03-2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար): [b]Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:[/b] Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն [b]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է[/b] բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր