211652_close_icon
views-count42886 դիտում article-date 19:37 07-03-2019

Ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները «Հաղթանակ» կամրջի մոտ փրկել են դեղագետի կյանքը, ով փորձում էր ինքնասպան լինել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 6-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանները «Հաղթանակ» կամրջի մոտ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի տղամարդ անցել է կամրջի արգելապատնեշն ու վտանգավոր եզրագիծը և սպառնում է կամրջից ցած նետվել: ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները կարողացել են հոգեբանական զրույցի արդյունքում փրկել տղամարդու կյանքը, ով ոստիկանների օգնությամբ անցել է անվտանգ վայր, ինչից հետո ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանի բնակիչ, 51-ամյա Ռ. Հ.-ն է, ով Երևանում գործող ընկերություններից մեկում աշխատում է որպես դեղագետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր