211652_close_icon
views-count5036 դիտում article-date 18:57 07-03-2019

Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել. Tert.am

Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է ու տուժող ճանաչվել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/03/07/Narek-malyan/2941938?fbclid=IwAR0yZn3qs9TTRk9eTVruPnmlILaCq23mCAkgU5gzN1HnarSrfNggNzsNnSU]Tert.am[/url]-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Հիշեցնենք, որ երեկ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն: «Ռեստարտի»-անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին այն տեսանյութը, որ փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/07/Narek-malyan/2941938?fbclid=IwAR0yZn3qs9TTRk9eTVruPnmlILaCq23mCAkgU5gzN1HnarSrfNggNzsNnSU]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր