211652_close_icon
views-count3034 դիտում article-date 18:45 07-03-2019

Ֆաբիեն Բարտեզ. Ահա թե ինչ է լինում, երբ չես հարգում մրցակցիդ և ֆուտբոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Ֆաբիեն Բարտեզը մեկնաբանել է ՊՍԺ-ի սենսացիոն պարտությունը «Մանչեսթեր Յունայթեդից»՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում: «ՊՍԺ-ի պարտությունը հարգանքի բացակայության արդյունք էր: Ահա թե ինչ է լինում, երբ չես հարգում մրցակցիդ և ֆուտբոլը: Դա խաղացողի և թիմի համար գլխավոր արժեքներն են: Պետք է հարգանք ունենալ ցանկացած հանգամանքում: Ֆուտոլի առումով ՊՍԺ-ն ավելի ուժեղ էր: Նա դա ապացուցեց առաջին խաղում, երբ Անգլիայում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին», որն ավելի ուժեղ էր խաղում, քան՝ այս անգամ: Փարիզցիներին պակասում էր կենտրոնացվածությունը: Ֆուտբոլիստները խաղի մեջ չէին: Իսկ թոփ-մակարդակը մնում է թոփ-մակարդակ: Այստեղ արդյունքի է հասնում նա, ով չի սխալվում: ՊՍԺ-ն դասեր չքաղեց 2017-ից (երբ թիմը «Բարսելոնային» 4:0 հաղթելուց հետո պատասխան խաղում պարտվեց 1:6,- խմբ.): Իսկ Սուլշերը Ֆերգյուսոնի մոտ է խաղացել, և դա շատ կարևոր է: Նա գիտի, որ չի կարելի հանձնվել: Այս երեկո ՊՍԺ-ն մեծ ակումբ չէր», ասել է Բարտեզը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր