211652_close_icon
views-count1156 դիտում article-date 23:06 07-03-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 9, յուրացման կամ վատնման 7, սպանության սպառնալիքի 4, ծեծի և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, սպանության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր