211652_close_icon
views-count2625 դիտում article-date 13:39 07-03-2019

Զարուհի Բաթոյանը տղամարդկանցից աջակցություն է ակնկալում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ցանկանում է իր համերաշխությունը հայտնել կառավարությունում ու տարբեր նախարարություններում աշխատող կանանց: «Բոլորս գիտենք, որ կանայք նաև այլ պարտականություններ ունեն ու մեզ հետ աշխատելու ընթացքում նրանցից հավելյալ ջանքեր են պահանջվում, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- ասաց նա: Զարուհի Բաթոյանը նշեց, թե տղամարդկանցից ակնկալում է աջակցություն՝ կանանց համար ազատ, ապահով միջավայր ստեղծելու գործում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե լիարժեք միանում է Բաթոյանի ասածին: «Նաև ուզում եմ հիշեցնել, որ տղամարդիկ նույնպես ունեն այլ պարտականություններ՝ բացի պետական ծառայությունից», - ասաց վարչապետը և կոչ արեց կառավարության անդամներին ծափահարել բոլոր կանանց:

Նմանատիպ նյութեր