211652_close_icon
views-count1494 դիտում article-date 11:08 07-03-2019

Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Սիլվի Գիյոմի հետ

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սիլվի Գիյոմի (Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խումբ) հետ: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը շեշտել է նման առիթների կարևորությունը եվրոպական կառույցների՝ մասնավորապես Եվրախորհրդարանի անդամներին Արցախի մասին անաչառ և առաջին ձեռքից տեղեկատվություն հաղորդելու առումով: Ողջունելով ԱՀ ԱԺ նախագահին՝ Սիլվի Գիյոմը անհարաժեշտ է համարել Արցախի մասին տեղեկությունների թարմացումը և կարևորել հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամությանը, Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանը և օրենքի գերակայության ապահովմանը, ընտրական գործընթացների կազմակերպմանը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող թեմաների: Երկուստեք հավաստվել է պատարաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը նաև Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո:

Նմանատիպ նյութեր