211652_close_icon
views-count1442 դիտում article-date 09:28 07-03-2019

Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ երեք տարի ժամկետով: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 25-ի ԲԴԽ-13-Ո-50 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին նշանակել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր