211652_close_icon
views-count2166 դիտում article-date 09:13 07-03-2019

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտնել է, որ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը խոսելու են այդ մասին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի դիրքորոշումն այս ամիսներին չի փոխվել, մենք ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք և շարունակում ենք այդպես, երեկ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի հարցում Երևանի դիրքորոշման կոշտացման մասին պատգամավորների հարցադրմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն աշխատում է բանակցային՝ 1994 թվականի ձևաչափը վերականգնելու ուղղությամբ, և միայն այդ դեպքում է հնարավոր խոսել կարգավորման արդյունավետ գործընթացի հնարավորության մասին: Խոսքը եռակողմ՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան բանակցային ձևաչափի մասին է, որն ամրագրված է 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի Վեհաժողովից: Նոր ձևաչափի մասին Փաշինյանը հայտարարել էր նաև Բրյուսելում, ինչը տվել էր որոշակի տարակույսների, կամ պարզապես նենգափոխումների առիթ, քանի որ ներկայացվել էր, թե խոսքը միջնորդական ձևաչափի մասին է: Փաստացի, Հայաստանի խորհրդարանում Փաշինյանն ազդարարեց, որ խնդիրը բանակցային ձևաչափն է: Բաքուն հայտարարել է, թե չի լինի ձևաչափի փոփոխություն: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտնել էր, որ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը խոսելու են նաև այդ մասին: Փաստորեն ստացվում է, որ այդ մասին խոսելն անիմաստ է, եթե Բաքուն մերժում է որևէ այլ ձևաչափ: Փաշինյանի և Ալիևի հանդիպման համաձայնության մասին օրեր առաջ հայտարարել էին համանախագահները: Արդյո՞ք ձևաչափի շուրջ հրապարակային հայտարարությունները նշանակում են, որ հանդիպում կարող է և չլինել, կամ համանախագահներն ունեն նախապատրաստական աշխատանքը երկարացնելու անհրաժեշտություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր