211652_close_icon
views-count4409 դիտում article-date 21:26 06-03-2019

Մարտական դիրքում կայացել է ծառայողների կողմից կառուցված մատուռի օրհնության կարգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Սամվել Հակոբյանը այցելեց հանրապետության հյուսիս-արևելյան մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները: Սամվել Հակոբյանը ծանոթացավ առաջնագծում հերթափոխը հանձնողների մարտական ծառայության կրման պայմաններին և զրուցեց զինծառայողների հետ: Նույն օրը դիրքում կայացավ ծառայողների կողմից կառուցված մատուռի օրհնության կարգ: Ներկա էին ոստիկանության զորքերի զորամասերի հրամանատարական կազմը և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Մատուռի օրհնության կարգը կատարեց և զինծառայողներին օրհնության խոսք ասաց Տավուշի թեմի Մովսեսի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր