211652_close_icon
views-count49181 դիտում article-date 21:20 06-03-2019

Ճիշտ է ժողովրդական խոսքը՝ «Ձեռքը ձեռք է լվանում, 2 ձեռքը՝ երես». փրկարարները օգնության հասան քաղաքացիներին, ճանապարհային ոստիկաններն էլ՝ փրկարարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 5-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո վիրավորներին առաջինը օգնության հասած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջներին օգնության է հասել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելուց հետո փրկարարները Երևան վերադառնալիս, ավտոմեքենայի անսարքության են հանդիպել և այդ պահին դեպքի վայրից գումարտակ վերադառնալիս՝ նրանց է մոտեցել Վ. Էվինյանը և իր ծառայողական Toyota Prado-ով ճոպանով փրկարարների ավտոմեքենան տեղափոխել Երևան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հավաքված քաղաքացիները, տեսնելով, որ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայով փրկարարների ավտոմեքենա են տեղափոխում, ասում էին. «Փրկարարները եկան, իրենց բարի գործն արեցին, մարդկանց փրկեցին, ինչ իմանային, որ ավտոմեքենայի անսարքության պատճառով չեն կարողանալու վերադառնալ աշխատանքի վայր: Լավ էր, գաի տղերքը օգնության հասան ու երևի այս դեպքում կարելի է կիրառել ժողովրդական հայտնի խոսքերը՝ «Ձեռքը ձեռք է լվանում, 2 ձեռքը՝ երես», կամ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր