211652_close_icon
views-count1158 դիտում article-date 19:56 06-03-2019

Էթնո-ջազային «Authentic Light Orchestra»-ն բացառիկ համերգ կունենա Հայաստանում

Էթնո-ջազային «Authentic Light Orchestra» խումբը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: «Authentic Light Orchestra»-ի կազմում ելույթ կունենան Վալերի Տոլստովը (ֆլեյտա/ստեղնաշարային և ժողովրդական գործիքներ), Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ): Իրադարձությանը, բացի նվագախմբից, կմասնակցեն թառահար Միքայել Ոսկանյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև Open String quartet-ը: Համերգի հատուկ հյուրն է դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը: Երեկոյի ընթացքում հնչելու է էթնո-ջազային ինքնատիպ երաժշտություն: Authentic Light Orchestra-ն իր բնույթով յուրօրինակ խումբ է, որը հիմնադրվել է 2009թ.-ին Ցյուրիխում` Վալերի Տոլստովի կողմից: Չնայած խմբի կազմը փոքր է, բայց գործիքային բազմազանության շնորհիվ այն նվագախումբ է հիշեցնում: Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 և նույնիսկ ավելի շատ գործիքներ: «Authentic Light Orchestra»-ն սիրում է հանդես գալ իմպրովիզներով. օրինակ` համերգի ժամանակ դուդուկը հանկարծ կարող է փոխարինվել սաքսոֆոնով, իսկ ակուստիկ գործիքները` էլեկտրոնայիններով, և այդպես շարունակ: Խմբին ոգևորում է հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը: Խումբը տարբեր տարիներին ունեցել է հայ անդամներ: Կոլեկտիվի Beyond the House անվանումը կրող ձայնասկավառակի առաջխաղացամամբ զբաղվել է ազգությամբ հայ մենեջեր Աստրիդ Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր