211652_close_icon
views-count1226 դիտում article-date 19:42 06-03-2019

Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու ժողովուրդների միջեւ բազմադարյա կապերը, բարեկամական հարաբերությունների առավել խորացման ու ընդլայնման կարեւորությունը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունն ու միջազգային հարթակներում համատեղ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել երկկողմ կապերի առավել զարգացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հայ-ռուսական բազմոլորտ օրակարգի շրջանակում քննարկումները՝ հաճախակի դարձնելով հանդիպումները:

Նմանատիպ նյութեր