211652_close_icon
views-count1563 դիտում article-date 20:25 06-03-2019

Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին

Մարտի 6-ին ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ողջունելով ՀՀ առողջապահության նախարարին, բարձր է գնահատել ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները՝ նշելով, որ ՀՀ հաջողությունները նաև Արցախի հաջողություններն են: Այդ համատեքստում Վահրամ Բալայանը կարևորել է բարձր մակարդակի վրա գտնվող ԱՀ ԱԺ-ՀՀ ԱԺ փոխգործակցությունը : Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ Արցախ կատարած իր երրորդ այցի ընթացքում արդեն իսկ նկատելի է տեղի առողջապահական համակարգի զարգացումը՝ ՀՀ առողջապահական համակարգին և դրանում իրականացվող բարեփոխումներին զուգընթաց: Խոսելով ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների մասին՝ Արսեն Թոթոսյանը շեշտել է օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը՝ մասնավորապես օրեսնդիր-գործադիր արդյունավետ փոխգործակցությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարն Արցախի օրենսդիրներին է ներկայացրել «Ծխելու մասին» իր հեղինակած օրինագիծը, խոսել «Առողջապահության մասին» և «Բուժօգնության մասին» նախատեսվող օրինագծերի վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև ՀՀ և ԱՀ պետպատվերով ներկրվող դեղորայքին, արյան բանկերի արդյունավետ կառավարմանը, զորացրվելու պահին քաղաքացու առողջական վիճակի գնահատմանը, հղիության արհեստական ընդհատման օրենսդրական կարգավորումներին վերաբերող այս և այլ հարցեր: [b] Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր