211652_close_icon
views-count1600 դիտում article-date 18:05 06-03-2019

Ֆրենկի դե Յոնգ. Կարծում եմ, որ Ռամոսը փոշմանել է, որ բաց թողեց պատասխանը խաղը

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, որն այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Բարսելոնա», մեկնաբանել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղի (1:4) արդյունքը: «Անհավանական զգացողություններ են: Մենք շատ ուրախ ենք և գոհ, որ խաղալու ենք քառորդ եզրափակիչում: Սա, կարելի է ասել, իմ երկրորդ կլասիկոն էր: Առաջինը արդեն խաղացել ենք Ամստերդամում: Դա ճիշտ է, որ «Բարսելոնայում» ինձ մաղթել էինք հաղթել «Ռեալին»: Դա բանակցությունների ժամանակ էր: Դա կես-կատակ էր ասված, սակայն ոչ այն առումով, որ ես պարտավոր եմ դա անել, այլ պարզապես, որ լավ կլիներ անցնել «Ռեալին»: Դա նրանց տնօրենն ասաց: Ինչ վերաբերում է առաջին խաղում Ռամոսի ստացած դեղին քարտին, ապա չգիտեմ, թե արդյոք նա դա միտումնավոր էր արել: Բայց կարծում եմ, որ նա փոշմանել է դրա համար», ասել է դե Յոնգը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր