211652_close_icon
views-count1321 դիտում article-date 23:10 06-03-2019

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի հետ

Մարտի 5-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի (Ingibjörg Sólrún Gísladóttir) հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին գրասենյակի գործունեության օրակարգային հարցեր։ Տիկին Գիսլադոտիրը ներկայացրեց գրասենյակի աշխատանքների բովանդակային ուղղությունները՝ երկրների իշխանությունների, Մարդու իրավունքների պաշտպանների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը։ Անդրադարձ կատարվեց վերջին շրջանում ԵԱՀԿ անդամ երկրներում անցկացված դիտորդական առաքելությունների իրականացման խնդիրներին, առկա թերություններին և արձանագրված արդյունքներին։ ԺՀՄԻԳ տնօրենը դրվատանքով նշեց 2018թ․ դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպական և միջազգային չափանիշներին համապատասխանության մակարդակները։ Երկուստեք կարևորվեց համագործակցության շարունակումը և ընդլայնումը։

Նմանատիպ նյութեր