211652_close_icon
views-count2683 դիտում article-date 16:00 06-03-2019

Դանի Կարվահալ. Մի շաբաթում ամեն ինչ վարի տվեցինք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» պաշտպան Դանի Կարվահալը մեկնաբանել է է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Այաքսից» կրած պարտությունը (1:4): «Երբեք ինձ այսպես ահավոր չեմ զգացել: Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես բացատրել այս պարտությունը: Մի շաբաթում ամեն ինչ վարի տվեցինք: Արդարանալու իմաստ չկա: Մրցակիցն ավելի ուժեղ էր և արժանիորեն անցավ հաջորդ փուլ: Շատ բարդ էր ուշքի գալ «Բարսելոնայից» կրած երկու պարտություններից: Սակայն «Այաքսի» հետ խաղին մենք հստակ գիտակցությամբ էինք մոտեցել և ցանկանում էինք հաղթել: Երկու անգամ սխալվեցինք և երկու գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք, սակայն երրորդ գոլը մեզ նոկաուտի ենթարկեց: Ես սա չէի համարի ինչ որ փուլի ավարտ: Մենք երիտասարդ կազմ ունենք, և առաջադիմելու համար մեծ պոտենցիալ կա: Մենք շատ անտանելի մրցաշրջան ենք անցկացնում», ասել է Կարվահալը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր