211652_close_icon
views-count2366 դիտում article-date 15:06 06-03-2019

Տեն Խագ. «Այաքսի» խաղը մոտ էր կատարյալին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Խագը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Ռեալի» նկատմամբ հաղթանակը (4:1), որի շնորհիվ հոլանդական թիմը դուրս եկավ հաջորդ փուլ: «Սա կատարելությանը մոտ էր: Երկու խաղերի արդյունքներով մենք միանշանակ արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն: Ինձ շատ էր դուր գալիս հետևել իմ թիմի խաղին: Չմոռանքն, որ մենք Չեմպիոնների լիգան սկսել ենք որակավորման փուլից: Սակայն մենք մինչև հիմա պայքարում ենք երեք տիտղոսների համար և ցանկանում ենք դրանք բոլորը նվաճել: Վիճակահանության մասին չեմ մտածում: Կարևոր չէ, թե ով կլինի հաջորդ մրցակիցը. բոլորն էլ հզոր ակումբներ են: Բայց «Ռեալն» էլ էր այդպիսին», ասել է տեն Խագը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր